Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Երկու բյուջեից էլ նիկոլականներն են պրեմիա ստանում

Երկու բյուջեից էլ նիկոլականներն են պրեմիա ստանում
20.12.2024 | 17:00

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին»։

Բա մուծած հարկերն ո՞ւմ է բաժին հասնում: Թե՞ Հայաստանում երկու բյուջե կա՝ մեկը հարկերից է գոյանում, մյուսը՝ «ժողովրդի», ասել է թե՝ կառավարության շահաբաժնին մուծումների՞ց:

«Ժողովրդի» համար ի՞նչ տարբերություն, միևնույն է, երկու բյուջեից էլ նիկոլականներն են պրեմիա ստանում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ